Search
Close this search box.

Ինչպես կպատժվեն վարժական հավաքից խուսափողները

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանված են վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները։

Ըստ հոդվածի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հավելենք, որ ՔՕ 59-րդ հոդվածով սահմանված է, որ․

Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։

Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով:

Նախկինում այս արարքի համար պատիժ էր նախատեսված՝ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Please enter a valid URL