«Սոցիալական ցանցերում ինչ-որ բան կար, որ ջուրը բացում են, կապույտ գույնի էր. ինչ որ բան արե՞լ եք»,- դիմելով «Վեոլիա ջուր» ընկերութան ներկայացուցչին՝ հարցրեց Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ խնդիրը ֆեյսբուքյան էջում բարձրացրել էր Սուրեն Սահակյանը:
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչին ասաց, որ իրականացվել է ջրի նմուշառում. ջուրը համապատասխանում է խմելու ջրի չափանիշներին։
«Խնդիրը կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա՝ բնակչի մոտ սանիտարական սարքի խափանման հետ, որը կարգավորվել է»,- նշեց նա: