Search
Close this search box.

Ինչու՞ են հրամանատարները, գեներալները լռում

Ինչու՞ են հրամանատարները, գեներալները լռում։ Մի փոքրիկ մեջբերում անեմ, որից հետո անցնեմ պարզ բացատրության․ Հայաստանի Հանրապետության ներկայումս գործող Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Գերագույն գլխավոր հրամանատարը՝ ԳԳՀ, Հայաստանի Հանրապետության վարչապետն է. զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը՛։ Այսինքն հիմք ընդունենք սահմանադրական կարևոր դրույթը, որ զինված ուժերը ենթարկվում են մի ընդհանուր հրամանատարի՝ գերագույն հրամանատարին։

Նրա հրամանը ոչ միայն օրենք է, այլ սահմանադրական դրույթ։ Ասեմ, որ պատերազմական շրջանում գրեթե անհնարին է պատկերացնել, որ հրամանատարները կարող են գործել սեփական նախաձեռնությամբ ու կայացնել որոշումներ։ Դրանք համակարգված են ու հրամանը մի կետից է լինում՝ Գերագույն հրամանատարից։ Ինքս ռազմական գործողություններին քչից, շատից մասնակցել եմ ու գիտեմ, որ անհնարին է չկատարել  վերևի հրաման։ Նույնիսկ եթե այդ հրամանն իրենց սրտով չի, պետք է կատարել։ Որովհետև գերագույնը ընդհանուր համակարգողն է, և նա ավելի լավ գիտե, թե ինչ է անհրաժեշտ ու ինչ՝ ոչ։ Վերցնենք թեկուզ Սյունիքում, երբ վարչապետը Վաղարշակ Հարությունյանի միջոցով հետքաշման հրաման է տվել ու մեր զորքը հետ է քաշվել։ Կարո՞ղ էր հետ չքաշվել։ Իհարկե, ոչ, որովհետև դա գերագույն հրամանատարի հրամանն է։

Այլապես կսպասվի ռազմական տրիբունալ։ Փաստորեն պարզ բան է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարները, գեներալները կատարել են առաջադրանք, որոնք մեղմ ասած  իրենց սրտով չեն եղել , բայց չէին կարող պատերազմական վիճակում չկատարել։ Ոչ մի հրամանատար կամ գեներալ չէր կարող պատկերացնել, որ գերագույնը կարող է կայացնել որոշումներ, որոնք ձեռնտու են թշնամուն։ Ու նրանք կատարել են՝ ենթարկվելով հրամանին։ Ես չեմ կարող ասել, թե կատարման վեկտորը որքան է խորացել, տարբեր աղբյուրներից արդեն նյութեր են հրապարակվում, որ ընդդիմադիր գործիչներին առաջնագիծ են տարել՝ ինչ- ինչ դավադրական ծրագրերով։ Վերջերս Անդրանիկ Քոչարյանը նման կոչով բաց հանդես եկավ։ Զորքի հետքաշման հրամաններ է եղել, որից հետո զորքը հետքաշող հրամանատարները նշանակվել են պաշտոնների․․․

Սրանք փաստեր են, որոնք չպիտի անուշադրության մատնվեն։ Բայց մի բան ակնհայտ է։ Այս պահին ժողովուրդը չպետք է մեր ներկա ու նախկին փառապանծ հրամանատարներին մենակ թողնի ու կանգնի բուն մեղադրողի կողքին։ Դա թշնամու ծրագիրն է, որով կկոտրի մեր զինվորականության, Բանակի ողնաշարը, կփոշիացնի մեր պաշտպանունակությունը։ Երբ զինվորականությունը վստահ լինի, որ ժողովուրդը չի քարկոծի իրեն, կխոսի։ Իսկ դուք գիտեք՝ թեկուզ Մանվել Գրիգորյանի օրինակով, թե այս իշխանությունը ինչպես է ժողովրդի ձեռքով ոչնչացնում, նսեմացնում պատերազմի հերոսներին ։

Զինվորականությունը լռում է, որովհետև հավանաբար նրանցից շատերը խոստում են ստանում, որ իրենց   փուռը չեն տա։ Բայց դուք գիտեք, որ նման պարագայում  փուռն են տալիս ամենամոտիկներին, նվիրվածներին , որպեսզի կարողանան պահել իշխանությունը, աթոռը։ Դա միակ բանն է, որ նրանց կարող է պաշտպանել։

HRAPARAK.AM

Please enter a valid URL