Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
ՀՀ պաշտպանության նախարարություն