Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր ակնարկել է հնարավոր հրաժարականի մասին։ Նրա համար, սակայն, բարձր պաշտոն են պատրաստում ուժային դաշինքում։
Այս մասին գրում է Meduza-ն, վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Ռամզան Կադիրովը կարող է ղեկավար պաշտոն ստանձնել Ազգային գվարդիայում։ Պուտինի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այդ քայլն այժմ քննարկման փուլում է: