Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախ կատարած այցը և այդ քայլը կոչել «հերթական սադրանք՝ Հայաստանի կողմից»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել ՝Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո և«ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:
«Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ հեռու են անկեղծ լինելուց, պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը»,-ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում։