«Պահանջում եմ մանկապարտեզները տեղափոխել Վանաձոր, դպրոցները՝ Ապարան, ավագ դպրոցները՝ Թաթարստան, իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ Հոկտեմբերյան, արտախորհրդարանականներին՝ Ամստերդամ, իսկ ամենաբարձր իշխանությանը՝ Հաագա», -ֆեյսբուքյան իր էջում գրել է է Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Երևանի պետական բուհերը միավորելու և դրանք Աշտարակ տեղափոխելու մտադրության մասին: