Search
Close this search box.

Մի բան է ստել հանուն ինչ-որ մեկի «փրկության», և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած մարդու, եթե հարցնենք, թե ինչը նա չի ների, նկատելի մեծամասնությունն առանց երկմտելու կպատասխանի՝ իհարկե սուտը:
Սակայն մի բան է ստել հանուն ինչ-որ մեկի «փրկության», և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը, առանց որի մարդը չի կարող ապրել: Այդպիսի «խաբեբաներն» անգամ ճիշտ են որպես սուտ ներկայացնում և նման են հայտնի հեքիաթի «քաջ Նազարին»՝ ով ամեն օր ստեր էր հորինում և հետո էլ իր հորինած ստերին հավատում…
Նման կատեգորիա «խաբեբաներին» ես ստորադասել եմ երեք խմբի…

Առաջին խմբում հանգրվանել են այն բանսարկու ստախոսները, ովքեր իրենց բնույթով «փակ են» ու երբեք մինչև վերջ ոչինչ չեն ասում՝ պատելով իրենց գաղտնիության շղարշով: Նրանք հակված են սուտը բանեցնելով հասնել առավելագույնի՝ զոհաբերելով դիմացինին… այդպիսիք դեռ երիտասարդ տարիքից տիրապետում են խաբեության, խորամանկության և հնարամտության «արվեստին»… Այս կատեգորիայի անհատների մոտ ամեն օր էլ ավելի է կատարելագործվում ստելու հմտությունը… այդ հմտությունը նրանք կիրառում են ինչպես կենցաղում, այնպես էլ աշխատանքի մեջ, քանի որ լինելով ծույլ և չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակումներ, նրանք շահագործում են ուրիշներին՝ ստիպելով նրանց աշխատել իրենց փոխարեն, նորից խաբեության միջոցով…

Երկրորդ խմբում «տեղ են գտել» երկերեսանի մարդիկ… ստելու «ունակությունը» և կիրքը, նրանց արյան մեջ է: Նրանք առանց դժվարության շահագործում են դիմացինին՝ հանուն իրենց շահի, հեշտությամբ «կառավարում են» իրենց պետք եղած մարդու միտքը և «ստիպում են» նրան կասկածել անգամ սեփական աչքերով տեսածին: Այս կատեգորիայի ստախոսները հեշտությամբ կարողանում են զսպել իրենց զգացմունքները, իսկ դա նշանակում է, որ իրենց դեմքի արտահայտությունից և շարժուձևից բացարձակ հնարավոր չի կռահել սուտը:

Եվ վերջապես, ստախոսների երրորդ խմբի մարդիկ ինտրիգներ հյուսելու իսկական վարպետներ են: Նրանց հեշտությամբ հաջողվում է ստեղծել իսկական պատրանք, որին հավատում են բոլորը… Այս կատեգորիայի մարդիկ վտանգավոր «խաբեբաներ են» և ի տարբերություն մյուս հայտնի ստախոսների իրենք էլ են սկսում հավատալ սեփական ստերին, դրա համար էլ երբեմն անկեղծորեն չեն կարողանում տարբերել՝ որն է սուտը և որն է ճիշտը: Հետևաբար այս «խաբեբաներին» ստելիս «բռնացնելը» գրեթե անհնար է…

Կյանքից ստացած դասեր, որոնք ինձ մղեցին լինել ճշմարիտ, ատել սուտը և խաբեբա մարդկանց…
Բարի լույս ճշմարտության դրոշակիր իմ հայրենակիցներին…

Please enter a valid URL