Search
Close this search box.

«Փաստ». «Ճոխ» բացահայտումներ՝ 10 խոշոր ԲԿ-ներում. կապված է պետպատվերի համակարգի հետ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բավական «ճոխ» բացահայտումներ է արել մի շարք ոլորտներում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ուսումնասիրություններ են կատարվել Պետական առողջապահական գործակալությունում՝ հատկապես կապված պետպատվերի համակարգի հետ:

Արդյունքում 10 խոշոր բժշկական կենտրոններում հայտնաբերվել են խոշոր խախտումներ: Օրինակ՝ մեր ունեցած տեղեկություններով, միայն մեկ ԲԿ — ում պետպատվերի միջոցով բժշկական սպասարկման հետ կապված 140 մլն դրամի խախտում է արձանագրվել, որի մի մասը պետբյուջե է վերադարձվել: Մենք ունենք նաև տեղեկություններ, որ շուտով «սև օրեր» են սպասվում նաև մի շարք համայնքապետարաններում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սկզբից ՊՎԾ-ն «կմտնի» 5 խոշոր ՏԻՄ, ապա և հանրապետության մնացյալ համայնքներում ստուգումներ կսկսի: Այստեղ խոսքը վերաբերում է պետբյուջեից ստացվող դոտացիաներին: Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ համայնքները բավական խորամանկ միջոց են կիրառում. մասնավորաբար, սեփական եկամուտները քիչ են ցույց տալիս, պետությունից ստանում են ավելի մեծ դոտացիա, ապա իրական հավաքագրումը ներկայացնում են որպես գերակատարում, այնինչ դոտացիան արդեն ստացած են լինում:

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ն շուտով ստուգումներ է սկսելու նաև ձկնաբուծարաններում:

Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL