Search
Close this search box.

«Հրապարակ». Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Ջալալ Հարությունյանը նույնպես հարցաքննվել է թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված եւ շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ Հարությունյանն է հրամանը տվել։ Թերեւս դա էր պատճառը, որ երեկ Ջալալին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չձերբակալվեց։

Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «սեպտեմբերի 2-ին Ջ. Հ․-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թ․ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Զինվորական պաշտոնեական անփութությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը:

Որոշ տեղեկություններով, Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի, եւ դրանք առաջացել են 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Նկատենք, որ եթե մեղքի դասակարգում իրականացնենք, հստակ է, որ ամենամեծ մեղքը՝ գերագույն գլխավոր հրամանատարից հետո, Արցախի ՊԲ հրամանատարինն է, ով չի կարողացել պատերազմի հենց առաջին փուլում ճիշտ մարտավարություն ընտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL