Search
Close this search box.

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը առաջիկայում Արցախում պաշտոն է ստանալու

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից եւ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաեւ կոչ արեց հայերին՝ տեղափոխվել եւ շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։

Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում եւ մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL