Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են ՀՀ ՊՆ-ին պատկանող ավտոմեքենայի վրա․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի եւ տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:

Please enter a valid URL