Hraparak.am-ը գրում է. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` «Լաչինի միջանցքը», օգոստոսի 30-ից այլևս չի գործում: Երեք օր է` Արցախի ու Հայաստանի քաղաքացիներն օգտվում են այլընտրանքային ճանապարհից, որի մեծ մասը Ադրբեջանն է կառուցել: Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկիչ-անցակետեր են դրել ռուս խաղաղապահները` ապահովելով այդ տարածքով երթևեկողների անվտանգությունը: Մեզ ասացին, որ սա ժամանակով ճանապարհ է, մի քանի ամսից այն այլևս չի գործելու մեզ համար:
Մենք անցել ենք նորակառույց այդ ճանապարհով և նկարահանել դրա որոշ հատվածներ: Ճանապարհին տեղ-տեղ հանդիպել ենք նաև ադրբեջանական մեքենաների, քանի որ որոշ հատվածներ երկուստեք օգտագործման է, թեպետ տեղ կա, որ ռուսները ժամանակավորապես փակում են ճանապարհը հայերի համար, որ ադրբեջանական ավտոմեքենաները կամ ծանր տեխնիկան անցնի: