Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ադրբեջանցիների հետ ի՞նչ եք վերջին օրերին բանակցել. լրագրողը՝ Վիտալի Բալասանյանին

Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը չցանկացավ պատռասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Էսօր տոն օր ա, այլ հարցերի չեմ պատասխանում»:

Նա միայն Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասով ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լա՞վ եք ուսումնասիրել այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ»:

Դիտարկմանը, թե Փառուխն ու Քարագլուխն ինչպե՞ս հանձնվեցին, դրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկան, նա հորդորեց հարցերն ուղղել իրենց մամուլի ծառայությանը:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Բալասանյանը Բերձորում շրջել է ադրբեջանցի գեներալների հետ, հետո լուսանկար է տարածվել, ի՞նչ գաղտնի բան է քննարկվել, ինչին նա արձագանքեց. «Մենք ոչ մի գաղտնի պայմանավորվածությունների, գաղտնի բանակցությունների չենք գնացել, չենք գնում եւ չենք գնալու:

Դիմեք մեր մամուլի ծառայություն: Երբ միջոցառումը կավարտվի, կդիմեք մեր մամուլի ծռայությանը եւ բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:

Նշենք, որ այսօր Արցախի անկախության 31-րդ տարեդարձի օրը, Արցախի ղեկավարությունը, Արայիկ Հարությունյանի, նախկին նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ Ստեփանակերտի հուշահամաիրում հարգանքի տուրք են մատուցել ազատամարտիկների հիշատակին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, Հայաստանի՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Please enter a valid URL