Search
Close this search box.

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը. Ռոբերտ Քոչարյան

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»։

Please enter a valid URL