Search
Close this search box.

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են պայմանավորվել

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։

Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կրկին կայացել էր Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց։ Նրանք քննարկել էին ինչպես եռակողմն պայմանավորվածությունների ընթացքը, այնպես էլ անդրադարձել տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակին:

Please enter a valid URL