Search
Close this search box.

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մեկնաբանել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չորրորդ հանդիպումը։

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների չորորդ հանդիպմանը։ Կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու գործընթացի մաս լինել»,- գրել է նա Twiiter-ի իր միկրոբլոգում։

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, որը տեւել է մոտ չորս ժամ, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Հիշեցնենք, որ Բրյուսելում արդեն կայացել է այս ձեւաչափի երեք հանդիպում։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։

Please enter a valid URL