Search
Close this search box.

Հեռախոսս լսում են․ Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ Ջալավյանը՝ Քյոխը՝ Միքայել Արզումանյանի մասին

Արդեն հայտնել ենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Այսօր մամուլը գրեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է վերջինիս հետ։

— Պարոն Ջալավյան, իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։
— Ո՛չ։

— Չե՞ք էլ ծանուցվել։
— Ո՛չ։

— Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։
— Ով գրել է, սո՛ւտ է գրել։

-Դուք որևէ առնչություն չունե՞ք։
— Չէ՛, չէ։

— Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։
— Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։

— ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։
— Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։

— Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։
— Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։

— Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։
— Այս հեռախոսս լսում են։

Please enter a valid URL