Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։
Ինչպես տեղեկացնում է armenpress.am-ը, բանակցությունների արդյունքների մասին դեռ մանրամասներ հայտնի չեն։
Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի դարձավ օգոստոսի 25-ին:
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։