Արսեն Բաբաբյանը անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը ընդդիմության, մասնավորապես Արթուր Վանեցյանի մասին, գրել է․
Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ Վանեցյանն այնքան համբերություն ունի, որ Տարոն Չախոյանի ականջները դեռ տեղում են:
Բայց, Տարոն, հանգիստ նստի տեղդ, ամեն բան իր ժամանակն ունի:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել էր. «Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին լուրից հետո քաղաքական ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում։
Սթրեսի մատնված Վանեցյան Արթուրին և մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն և առողջություն՝ մինչ պատերազմի պարտության մասին հետագա բացահայտումները, եթե, իհարկե, վախեր չունեն այդ բացահայտումներից»։