Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին և զգուշացրել

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը:

Հիշեցնենք, որ Իրաքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 00-ի, վիրավորվել՝ 350-ը: Ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, երկրում սահմանվել է պարեկային ժամ:

Please enter a valid URL