Search
Close this search box.

Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«2021թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ.Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետներ Շ. Ա. Մուստաֆաեւը, Մ. Գ .Գրիգորյանը եւ Ա. Լ. Օվերչուկը։

Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման Պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանների սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաեւ այս տարվա մայիսի 24-ին Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը երկու երկրների սահմանին։

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Please enter a valid URL