Search
Close this search box.

Լաչինի միջանցքը փակվեց

Լաչինի միջանցքը այսօր՝ 20։00-ից փակվում է հայերի համար։ Հայաստան — Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։

Մինչեւ հաջորդ տարի, երբ պատրաստ կլինի նոր ճանապարհի հայաստանյան հատվածը, որը, հիշեցնենք, պետք է անցնի Կոռնիձորով, ժամանակավորապես գործելու է Արցախի Աղավնո գյուղն ու Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհահատվածը, որն այնուհետեւ միանալու է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն:

Այդ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կավարտվի հիմնական ճանապարհի շինարարությունը:

Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը: Ինչպես այսօրվանից գործարկվող ժամանակավոր ճանապարհին, այնպես էլ հետագայում գործարկվելիք հիմնական երթուղու երկայնքով տեղակայվելու են ռուս խաղաղապահներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ադրբեջանցիները մտել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոն, Աղավնո եւ Սուս գյուղեր: Բնակիչներին ժամանակ էր տրվել՝ լքել իրենց բնակավայրերը, նրանցից մի քանիսը դուրս գալով, այրել էին իրենց տները։

Please enter a valid URL