Search
Close this search box.

Քաշաթաղում տարհանված հայերի տների հրկիզման դեպքերով նախաձեռնված են քրեական վարույթներ․Արցախի դատախազություն

Քաշաթաղում տարհանված հայերի տների հրկիզման դեպքերով նախաձեռնված են քրեական վարույթներ․Արցախի դատախազություն
Քաշաթաղի շրջանում հրկիզման 13 դեպք է արձանագրվել, որից 11-ը Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձոր համայնքում, դրանց առնչությամբ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ նյութերն ուսումնասիրվում են, վարույթների շրջանակում քննչական գործողություններ են արվում վերջնական իրավական գնահատական տալու համար։ «Քրեական վարույթ հարուցել դեռ չի նշանակում, որ ինչ-որ մեկին մեղադրում են, հարուցվել է պարզապես տունը հրկիզելու փաստի առթիվ։ Քննությունը ինչ արդյունքի կհանգեցնի՝ հետագայի հարց է”,- մանրամասնեց Կիմ Գաբրիելյանը։

Նա ասաց, որ արդեն իսկ մի շարք դժավարություններ են առկա՝ տվյալ տարածքների նկատմամբ արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողությունը հաշվի առնելով, ինչպես նաև այն, որ բնակիչների մի մասը Հայաստանում են։
Արցախի Հանրապետության Տարծքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ MediaHub.am-ին ասել էին, որ իրավապահները պետք է որոշեն՝ Աղավնոյում իրենց տունն այրած բնակիչներին բնակարանի սերտիֆիկատ կտրվի, թե ոչ։ Անդրադառնալով այս պնդմանը, Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետն ասաց․
«Փոխհատուցման հետ կապված հարցը իրավապահ մարմիների հետ կապ չունի, որևէ իրավասություն կամ պարտականություն այդ հարցի հետ կապված իրավապահների առաջ դրված չէ։ Այդ որոշումը կայացնում են համապատասխան մարմինները»,-հավելեց նա։

Հ․Գ․ Մինչ այս պահը Արցախից որևէ կառույց հստակ չի պատասխանում՝ տներն այրած բնակիչները կստանան փոխհատուցում, թե, ինչպես բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր նախարար Հայկ Խանումյանը, նրանք կզրկվեն դրանից։

mediahub.am

Please enter a valid URL