Search
Close this search box.

Ադրբեջանի իշխանությունների հետ նոր գործարք թե՞ վրիպակ․ Հայկ Խանումյանի խոսնակը նոր տեքստ է գրել

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը նախօրեին հայտնել էր, որ «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»։

«Կատարոտ» հ/կ նախագահ, պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանը և ևս մի քանիսը հարց էին բարձրացրել՝ ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստանին կապող ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ երթուղին» ձևակերպումը։ Այսինքն այս ճանապարրհն ու միջանցքը նույնպե՞ս նվիրվելու է Ադրբեջանին, ինչպես նվիրվեցին Քարվաճառը, Բերձորը և մյուս հայկական տարածքները։ Արցախի իշխանություններից պարզաբանում էին պահանջել, թե Ադրբեջանի իշխանությունների հետ արդյո՞ք հերթական գործարքն է սա։

Հայկ Խանումյանի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը նախ ասել էր, թե վրիպակ է եղել, այսօր կշտկվի, և ահա հրապարակվել է նոր շտկված տեքստը․

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում․ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– ասել է Վ. Պետրոսյանը։

Պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանը ArmLife.am- ի հետ զրույցում այս նոր ձևակերպումը որակեց անատամ` ասելով,  որ որևէ մտահոգություն չփարատվեց:

Please enter a valid URL