«Ղարաբաղի ներքաղաքական վիճակը մի բառով չես կարող ներկայացնել. կարծում եմ՝ պետք է անհապաղ փոխել Սահմանադրությունն ու գնալ ընտրությունների: Քաղաքական էն ուժերը, որոնք կընտրվեն, նրանք էլ կղեկավարեն, հակառակ դեպքում՝ որևիցե բան չի փոխվելու, որ կոպիտ չհնչի՝ քաոս է»,- «Հարցազրույցի» եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին:
Անդրադառնալով ընդդիմության՝ սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին, Բաբայանն ասել է. «Ես իրենց բոլորին ճանաչում եմ, որևիցե մեկը չի կարող Ղարաբաղը փրկել: Առաջին հերթին ծրագիր պետք է ունենալ»: