Search
Close this search box.

«Ադրբեջանական տանկերն ու զրահատեխնիկան ի՞նչ գործ ունեն Բերձորում, ով է թույլ տվել. Արցախի՞, թե՞ Հայաստանի իշխանությունները»

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը« Հայելի» ակումբում այսօր անդրադարձավ տարածվող տեսակետին, թե 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը հոգեբանորեն մի տեսակ հանձնված ու պարտվելու հետ համակերպված վիճակում է, ինչի վկայությունն է այն, որ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հակառակորդին հանձնելու պարագայում էլ ընդվզում չկա:

Մինչդեռ, արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմների ժամանակ հայությունը միասնական էր ու մարտական․ աշխարհասփյուռ հայերը եթե չէին կարողանում գալ, ապա հսկայական աջակցություն էին ցույց տալիս։ Էդգար Ղազարյանը հակադարձեց. «Մինչեւ 2020 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարեկան ամենամեծ հանգանակությունը, որ ունեցել է, եղել է $ 14 մլն: Միայն արցախյան վերջին պատերազմի 44 օրերի ընթացքում հանգանակվել է $ 150 մլն.-ից ավելի գումար, որից 100 միլիոնը մի թվով փոխանցվել է պետական բյուջե ու կորել է, չկա:

Իսկ ինչ վերաբերում է Բերձոր ադրբեջանական զինված ուժերի, տանկերի, զրահատեխնիկայի ներխուժմանը, դա բացարձակ ապօրինություն է, որը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ գրված է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով ուղեւորների, բեռների, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Այսինքն, եթե այդ պահին Բերձորում կան ադրբեջանական տանկեր, նշանակում է հենց այդ պահին խափանվել է ազատ տեղաշարժը, Հայաստանի կապը Արցախի հետ խափանվել է: Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ: Եվ եթե որեւէ մեկը ուզեր գնալ Արցախ, Արցախից որեւէ մեկը ուզեր գալ Հայաստան, դա կլիներ ֆիզիկապես անհնար: Հետեւաբար, հարց է առաջանում. դրանք ո՞նց են հայտնվել, ո՞վ է թույլ տվել, որ դրանք հայտնվեն այնտեղ:

Please enter a valid URL