Քարոզարշավը սկսվի, ժողովրդի ասած՝ «բոլորի պորտերը տեղը կդնեմ»։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների և այդ շրջանակում ընդդիմադիր ուժերի տարածած տեղեկությունների մասին։
Հիշեցնենք, որ օրերս «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե իշխանականները համայնքում ճնշումներ են իրականացնում։
«Մենք որևէ շփում չունենք ընդդիմադիրների հետ, ամեն մեկս մեր գործն ենք անում, ի՞նչ ճնշումներ։ Բացարձակապես սուտ է, թե ավագանու անդամներին բերման են ենթարկում, թղթեր ձեռքերից վերցնում։ Ես պաշտոնապես ասում են՝ չկա այդպիսի բան, սուտ է, ոստիկանությունը ոչինչ չի անում, ԱԱԾ-ն ոչինչ չի անում, մեզ մոտ առողջ քաղաքական մրցակցություն է, ես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին էլ լավ եմ վերաբերում»,- ասաց նա։
«Մանր պրովոկացիաներ են ընդդիմության կողմից։ «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանի այսպիսի հայտարարությունները հասկանում եմ, որովհետև նրան ես եմ աշխատանքից ազատել։ Ճիշտ է, ինքը հերոսի եղբայր է, բայց քարոզարշավի օրը գա, ամեն ինչ կասեմ»,- ասել է նա:
Մանրամասները՝ կայքում: