44-օրյա պատերազմի մասնակցի Արարատ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր դարձա 22 տարեկան, մի քանի բառով խոսեմ իմ մասին (առաջին անգամ եմ իմ մասին գրում):
Չեմ կարող ասել թե ինչի, բայց այս տարիքին շատ էի սպասում:
Մինչև այս շատ փորձությունների ու դժվարությունների միջով եմ անցել, բայց ամենադժվարը պատերազմն էր, որ տեսա, ապրեցի… չեմ ուզում խոսել պատդրազմից ու զգացածից, բայց այո՝ վիրավորվեցի ու կորցրեցի երկու ոտքերս, փոխարենը գտա ինձ ուրիշ կողմից… ընդհանուր 5 վիրահատություն եմ ունեցել, կյանքի համար կռիվ տալով ապրել եմ, որովհետև էս կյանքը շատ եմ սիրում, իսկ ապրելու համար պետքա պայքարող տեսակ լինես, մի խոսքով՝ ես պայքարեցի ու ապրեցի… սկզբում ամեն ինչ լավ էր, ուրախ էի, որ ապրում էի, իսկ հետո սկսվեց հետվիրահատական շրջանը… դա էլ հաղթահարեցի ու արդեն փորձեցի հարմարվել էն մտքին, որ ամբողջ կյանք ապրելու եմ ‘’ուրիշի ոտքերով’’… կյանքում առաջին անգամ էի տեսնում պրոտեզ, երբեք չեի հետաքրքվել դրանով, չգիտեի նույնիսկ ոնց ա աշխատում, բայց պիտի կրեի՝ պարտավոր էի, որովհետև ինքս ինձ խոսք էի տվել, որ պետքա քայլեմ ու ապրեմ առաջվա նման… և այո ես հաղթեցի, այո արդեն 22 տարեկան եմ ու հասկանում եմ մի բան, որ ապրելու համար պատճառներ նույնիսկ պետք չեն, ուղղակի պետքա մեզ տրված կյանքը ապրենք լիարժեք՝ մինչև վերջ, իսկ չապրելու պատճառներ միշտ էլ կգտնվեն… ապրեք:
Իսկ հիմա հարող եք, շնորհավորել ինձ…