Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում արջի քոթոթը փրկվել է որսագողերի թակարդից

Օգոստոսի 28-ին, ժամը 10:15 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և Վայոց ձորի բնապահպանական տեսչական մարմնից առ այն, որ արջի ճիչեր են լսվում Վայոց ձորի Եղեգիս համայնքում և, ըստ նախնական տվյալների, արջը հայտնվել էր թակարդի մեջ։

Անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, հիմնադրամի յոթ աշխատակիցներ եղել են դեպքի վայրում, որտեղ աշխատակիցներին միացել են ԱԻՆ-ի փրկարարար ծառայության, Տեսչական մարմնի, ոստիկանության աշխատակիցները։

«Արջի 7 ամսական քոթոթը խեղդվում էր պարանոցի շրջանում փաթաթված մալուխի հետևանքով: Նույն տարածքում հայտնաբերվեցին 5 այլ տարբեր տրամաչափերի մալուխներ տեղադրված որսագողերի կողմից:

Նախնական դրոնով զննում իրականացնելուց և քնեցնելուց հետո՝ արջին տեղափոխել են ապահով տեղամաս: Հետսրսկումից անմիջապես 5 րոպե հետո քոթոթը վազեց սարն ի վեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«7-8 ամսական արջուկ էր, արվել է նաև կատաղության դեմ պատվաստում։ Չնայած արգելքին՝ այս տարածքում իրականացվում է ապօրինի որս։ Պետք է ասեմ, որ նույն կիրճում արջի սպանության 3-4 տարբեր դեպքեր են եղե միայն վերջին 2 տարիներին, ինչը չափազանց մտահոգիչ է։ Ուրախ եմ, որ կարողացանք փրկել այս քոթոթին»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Please enter a valid URL