Ուշագրավ դեպք Նոր Նորքում: Հարազատները փորձել են կանխել բարեկամի ինքնասպանությունը, սակայն, ցավոք, նա, գիտակցության չգալով, մահացել է: ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ
39 տարեկան Ա.Պ-ն Նոր Նորքի 8-րդ զանգվածի իրենց շենքի նկուղում պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հարազատները տեսել են եւ ամեն ինչ արել են կանխելու նրա գործողությունները և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օգոստոսի 29-ին ժ.03.00-ին գիտակցության չգալով՝ 39 տարեկան տղամարդը մահացել է:
Իսկ թե ինչն է պատճառը դեռեւս հայտնի չէ: