Ոստիկանության աշխատակիցները Արտաշատ քաղաքում օգոստոսի 27-ին իրականացրել են հատուկ օպերացիա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մասնավորապես, Արտաշատում հայտնի «Բդոյի Դավիթ» մականվամբ Դավիթ Պողոսյանը իր մոտ պահում է թմրանյութեր և զենք-զինամթերք։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել «Բդոյի Դավիթի»՝ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի 58/1 հացսում գտնվող «Աուրա» գիշերային ակունբում։
Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվել է կանաչավուն չորացված, մասնատված կանեփանման բույսի նման զանգված, որոնք եղել են 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։ Աշխատասենյակում հայտնաբերվում են նաև մասնատված «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, թվով 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։
Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։