Search
Close this search box.

Բրյուսելում ինչ են համաձայնեցնելու Փաշինյանն ու Ալիևը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը։

Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպմանը ձեռք բերված սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը. «Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, կքննարկեն տրանսպորտի և սահմանազատման հարցերը»։

Հաջիեւը հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտի և հաղորդակցության հարցերի և խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։

Please enter a valid URL