Search
Close this search box.

Ֆրանսիայի ապտակը Ադրբեջանին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչությունը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական բարբաջանքին։

«Գիտե՞ք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին 1997 թվականի հունվարի 1-ից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Խումբը հարթակ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար՝ ի վերջո Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար»,- այս մասին ներկայացուցչությունը գրել է իր թվիթերյան հաշվում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր Շուշիում հայտարարել էր, թե Ղարաբաղի հարցը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբն անցյալում է։

«Ես ուղերձ ունեմ նրանց, ովքեր փորձում են դիմել Մինսկի խմբին՝ որպես միջնորդ՝ առկա խնդիրները լուծելու համար. այդ խումբը գոյություն չունի, ինչպես որ չկա որևէ միջազգային խնդիր, որը պահանջում է միջնորդներ», — ասել է Հաջիևը Շուշիում։

Please enter a valid URL