Search
Close this search box.

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ. բացականեր են եղել

ՀՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Ինչպես հայտնում են կառավարությունից, խորհրդակցական ժողովի հերթական նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչի մասին հայտարարվել է մայիսին կայացած հանդիպմանը։
Շարքի վերջին հանդիպումը կայացել էր ս.թ. հուլիսի 2-ին։

Օգոստոսյան հանդիպմանը չեն եղել նախորդ հանդիպումներին մասնակցած` Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Please enter a valid URL