Search
Close this search box.

Հայաստանի քաղաքական դասը, լինի իշխանություն թե ընդդիմություն, ընդհանրապես անկեղծ չեն հասարակության հետ

Գլոբալ որ նայենք, Հայաստանի քաղաքական դասը, լինի իշխանությունը թե ընդդիմությունը ընդհանրապես անկեղծ չեն հասարակության հետ՝ ոչ մեկը չի ցանկանում տալ իրական պատկերը, թե որտեղ ենք հայտնվել, ուր ենք գնում, մեզնից ինչ են ուզում, դեռ ինչեր է սպասվում՝ ինչը հնարավոր է փորձել փրկել, իսկ ինչը արդեն անհնարին է։ Դե հայկական քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ընդհանրապես աղերս չունի քաղաքականության հետ ու այդ ամենից չի էլ հասկանում, կամ հասկանում է կանաչավաճառ Լեյլա տատու մակարդակի, իսկ ով էլ հասկանում է, նախընտրում է լռել, որպեսզի չվերածվի համ հակառակորդների, համ յուրայինների թիրախի։

Հասկացողների շատերը վախենում են անկեղծության պարագայում վերածվելու քաղաքական իզգոյների, քանի ու հայ հասարակությունը ընդունակ չի լսելու, ըմբռնելու, եւ վերլուծելու իրականությունը, առավել եւս որ երկար տարիներ գտնվել ու գտնվում է ռազմա-հայրենասիրական պաթոսախեղդ կարգախոսների ու ճառերի ազդեցության տակ։ Այդ ամենը շատ ցայտուն երեւաց 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ դավաճան էին պիտակավորվում այն հատուկենտ մարդիկ ովքեր հանդգնում էր անկեղծորեն ասել թե ինչ է կատարվում առաջնագծում։ Շուշին արդեն ընկել էր, բայց մի քանի օր շարունակ հայ ազգը միահամուռ ուտում ու անարգանքի սյունին էր գամում բոլոր նրանց, ով ասում էր այդ մասին։

Իսկ ներկայումս եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ավելի շահագրգռված են լռել եւ փորձել մեկը մյուսի դեմ օգտագործել ցանկացած արտաքին քաղաքական կոլապս, քան թե փորձել հասարակության հետ ի սկզբանե անկեղծանալ, դրա համար էլ հասարակությունը ամեն անգամ խիստ անսպասելի կերպով կանգնեցվում է հերթական դաժան փաստի առաջ։ Իսկ ճշմարտությունները ասելու, հասարակության կողմից այն ընկալվելու դեպքում դեռ հնարավոր է մի շարք հարցերում ձեւավորել հասարակական կոնսենսուս ու փորձել ինչ-որ բան փրկել։

Կարող ես ինչ որ բան փրկել, եթե խաղարկում ես փրկության նախագծված կոմբինացիաներ, մի տեղ մի բան տալուն անգամ գնում այլ տեղում մի բան փրկելու համար։ Իսկ սենց ընդամենը ձգձգելով հերթականությամբ ամեն ինչ տալիս ես, ողջ ուշք ու միտքդ, ընդամենը որպեսզի սեփական ժողովուրդդ այդ ամենի մասին ամենավերջում իմանա։ Այս մոդելով մենք շատ ավելին ենք տանուլ տալու ու դեռ փաստ էլ չի, որ անգամ այդ պարագայում ընդդիմությունը այդ «տանուլ տվածներով» կկարողանա իշխանափոխություն անել։ Ու արդյուքնում կարող ա վերջում տակը բան էլ չմնա…

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL