Search
Close this search box.

«Հրապարակ». Իշխանական էլիտան այսօր հարսանիքի է. ամուսնանում է ոստիկանապետի որդին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական եւ ընդդիմադիր էլիտան վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։ Այսօր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքն է։ Քավորը «Տաշիր Սամոյի» քրոջ որդին է։

Սամվել Կարապետյանի մայրը ծնունդով Իջեւանից է, եւ նրա մայրական կողմը Ղազարյանների հետ մտերմություն ունի։ Հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ էլիտան։ Որդուն նախօրեին ամուսնացրել է նաեւ Գառնիկ Իսագուլյանը։ Իսագուլյանի որդու հարսանիքին էլ ընդդիմադիր էլիտան է եղել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL