Search
Close this search box.

Արցախից նոր հաղորդագրություն ստացվեց

2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։
Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Please enter a valid URL