Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունեցել հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուր Գրիգորյանի կողմնակիցների և Ռուստամ Ստեփանյանի կողմնակիցների միջև. նոր մանրամասներ

Hayacq.com-ը գրում է. Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դիմաց, տեղի էր ունեցել միջադեպ քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուր Գրիգորյանի կողմնակիցների և Ռուստամ Ստեփանյանի կողմնակիցների միջև։

Միջադեպի հետ կապված, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք Ռուստամ Ստեփանյանի հետ։
Մեր հարցադրմանն ի պատասխան Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ իր մեքենայի վրա հարձակվողներին չի ճանաչում։

Այն հարցին, արդյո՞ք միջադեպում տեսնում է քաղաքական ենթատեքստ, Ռուստամ Ստեփանյանը պատասխանեց. «Հարձակվողներն այն մարդիկ չեն, որ կարողանան քաղաքական անձանց հետ շփվեն կամ որևէ քաղաքական գործեր իրականացնեն: Եթե մի մարդ մյուսի հետ հարց է ունենում, գոնե սպասում է մեքենայից դուրս գա, ոչ թե հարձակվի մեքենայի վրա»,-ասաց Ռուստամ Ստեփանյանը: Իսկ երբ ակնարկեցինք քրեական հեղինակություն համարվող Արթուր Գրիգորյանի մասին Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ նրան չի ճանաչում.«Խնդրած կլինեմ մամուլին, որ իմ անուն ազգանունը նման մարդկանց հետ չկապեն»։

Մեր դիտարկմանը միջադեպի հետ կապված որևէ իրավական գործողություն սկսելու վերաբերյալ Ռուստամ Ստեփանյանը նշեց.«Ոչ մի բան էլ չենք ուզում անել, մեր թանկ ժամանակը չենք կորցնի լակոտների հետ հարցեր պարզաբանելու համար։ Երրորդ, չորրորդ մարդկանց միջոցով լուրեր են հասնում, խնդրանքներ, մեղայականներ՝ «չենք իմացել որ դուք եք եղել»։ Սակայն ես ուշադրություն չեմ դարձնում, մտածում եմ լակոտներ են»,-ասաց Ռուստամ Ստեփանյանը հավելելով, որ այդ նույն մարդիկ իրենց կամոք պատահաբար հանդիպելու դեպքում հաստատ մոտենալու և ներողամտություն են հայցելու։

Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում

Please enter a valid URL