Կոլումբիայում Սան-Պաբլո քաղաքի մոտ անհայտ անձինք հրազենային կրակ են բացել կառավարական ավտոշարասյան վրա, որը ուղեւորվում էր այդ շրջան, որպեսզի նախապատրաստեր Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի այցը Էլ-Տարա համայնք։
Համաձայն տեղեկատվության, կրակոցները ավտորաշասյան վրա սկսվել են այն պահին, երբ վերջինս անտեսել է անօրինական կերպով դրված անցակետն ու շարունակել իր ճանապարհիը։ Իշխանությունները ներկայումս զբաղվում են այս միջադեպով։
Հայտնի է նաեւ, որ միջադեպի ժամանակ, կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդին հարձակումն իրականացնողները նույնիսկ կարճ ժամանակով գերեվարել են, հետո բաց թողել։ Հարձակումը կարող էին իրականացնել այդ շրջանում գործող անօրինական զինված որեւէ խմբավորման ներկայացուցիչներ։