Search
Close this search box.

Սպանություն. վթարային շենքում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի, կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Անդրեյ Արամյանցն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Լոռու մարզի ոստիկանները, օպերատիվ տվյալները ստանալով, այնուհետև հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական աշխատանքներ են կատարում կայարանի մոտակա տարածքում և Մոսկովյան 25 հասցեի՝ խորհրդային տարիներից հայտնի Փոստի նախկին վթարային շենքում ճակատի շրջանի պատռված վերքերով հայտնաբերում են Վանաձորի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Հակոբյանի դին։ Ահազանգով ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Մարտին Խառատյանը։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Խառատյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Please enter a valid URL