Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի:
Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել»,- ասաց Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց բանկերի հետ աշխատանքը ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու համար:
Փաշինյանը հավելեց, որ 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը: