Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացում անդրադարձ են կատարել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: