Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղոմ մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: