«Ինչպես միշտ, ես կմասնակցեմ նաև ընդդիմության՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին: Սակայն այդ հանրահավաքին պետք է մասնակցի նաև ՀՀ նորընտիր վարչապետը: Օգոստոսի 31-ին նախանշված է Մոսկվայում եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Այդ հանդիպմանն այլևս չպետք է մասնակցի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած վարչապետը: Մենք պետք է հասնենք այս գործընթացի ավատին մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի Մոսկվա գնա ՀՀ նոր վարչապետը և վերադարձից հետո գա սեպտեմբերի 2-ի հանրահավաքին զեկուցի: Եթե մեզ այլ բան հնարավոր չլինի փրկել, ապա այս փոփոխությունը վստահ կարող է փրկել Բերձորի ճակատագիրը: Այդ գործընթացը կսառեցվի Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների արդյունքում, հետագա բանակցությունները կունենան այլ բովանդակություն ու տրամաբանություն, այլ արդյունք: Որովհետև մեկ չէ, թե ով է բանակցում ՀՀ-ի անունից՝ կապիտուլացված ստորացված, թշնամուն ծառայող հարբեցող ծաղրածո՞ւն, թե՞ արժանապատիվ հայրենասեր խելամիտ ազգասեր վարչապետը»,- հանրահավաքի բեմահարթակից հայտարարեց Էդգար Ղազարյանը: