Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում անցակետերի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ նախագծին, ըստ որի՝ անցակետեր են ստեղծվելու Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում։ Ըստ նրա՝ ԱԱԾ-ն պետք է պարզաբանի հանրությանը, թե որ հատվածում որ երկրի համապատասխան ծառայություններն են տեղակայվելու։

«Բայց դիտարկելով այն հատվածները, որոնց մասին դուք հարցրեցիք, դա խոսում է այն մասին, որ համապատասխան ենթակառույցների, ճանապարհների, ինչու չէ, նաև Ադրբեջանի կողմից ասված միջանցքի տրամաբանության ներքո է դա իրականացվում։ Դա անել՝ շրջանցելով այն բոլոր ընթացակարգերը, որոնք կան ՀՀ-ում, ես գտնում եմ, որ անընդունելի է։ Հայաստանում կա Ազգային ժողով, որն օրենսդիր մարմինն է, և գործադիրը պատասխանատու է օրենսդիրի առջև։ Այսինքն՝ առանց օրենսդիրի հետ համաձայնեցնելու, առանց համապատասխան հանձնաժողովների գործունեության նման քայլեր իրականացնելը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Please enter a valid URL