Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ են գրավել, չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է Auroranews-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, զերծ մնալ չճշտված և իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց», — ասաց պաշտպանական գերատեսչության խոսնակը։