Վարանդա համայնքի տարածքում բռնկված հրդեհը մարվել է երեք մարտական հաշվարկի և փրկարարների համառ ջանքերով:
Օգոստոսի 22-ին ժամը 11:43-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա համայնքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 11:44-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո և հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ժամը 12:05-ին, օգնության է ուղարկվել երկրորդ հրշեջ մեքենան և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Հաշվի առնելով բռնկված հրդեհի վտանգավորությունը և տարածման ռիսկերը ժամը 12:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից օգնության է ուղարկվել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, լիկվիդացվել` ժամը 20:30-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Աշան համայնքի հինգ բնակիչ, օգտագործվել է երկու միավոր թրթուռավոր տրակտոր և մեկ միավոր ջրատար ավտոմեքենա՝ «Վարանդաշին» ՓԲԸ-ից:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150 հա չոր խոտատարածք, թփուտներ և հնձած դաշտ:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն