Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությանը պիտի հարցնել՝ ինչու են ժամանակից շուտ հանձնում Բերձորը, Աղավնոն, Սուսը. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետերի տեղադրումն ադրբեջանական կողմի միջանցքային տրամաբանությամբ է իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ ամենն անել շրջանցելով բոլոր ընթացակարգերը` առանց օրենսդիրի հետ համաձայնեցնելու, անընդունելի է»,- ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է Բերձորը հանձնելուն` Օհանյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է` համապատասխան ժամանակահատվածում պետք է աշխատեն նոր կառուցվող ճանապարհի նախագծի վրա. ադրբեջանցիները դա ժամանակից շուտ են արել։ Բացի այդ, ըստ նրա, փաստաթղթում ամրագրված է, որ Արցախի և ՀՀ-ի միջև պետք է միջանցք լինի, ուստի պետք է ՀՀ ներկայիս իշխանությանը հարցնել, թե ինչո՞ւ են ժամանակից շուտ հանձնում այն, ինչո՞ւ են խախտում պայմանագրի դրույթները և բանավոր պայմանավորվախծություններ ձեռք բերում։

Օհանյանը կարծում է, որ ՀՀ-ՌԴ-ի և Արցախի, ինչպես նաև Արցախ-պաշտպանության բանակ-ռուս խաղաղապահներ և ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում լուրջ բացթողումներ կան։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև այս տարվա օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։

Please enter a valid URL