Search
Close this search box.

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանությունների պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականությունը, որի վերջին օրինակներից մեկն է հայկական Աղավնոյի եւ Բերձորի հանձնումը Ադրբեջանի Հանրապետությանը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։

«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։

Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։

Ինչպէս 2020 թ.-ի պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։

Please enter a valid URL